fbpx
Խորհրդարան

Դատարկ խոսքեր են. Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետի հետ քաղաքական առևտրի մեջ մտնելու մասին

Դրանք դատարկ-դատարկ խոսքեր են, դատարկ խոսում են, այդպիսի բան չի կարող լինել և այդպիսի բան չկա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ կան, որ քաղաքական առևտրի մեջ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդ պատճառով նախկին դիրքորոշումը չեն պաշտպանում ՍԴ ճնշումների վերաբերյալ։

«Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ չենք հանդիպել»,-հավելեց նա։

Հարցին էլ՝ Սասուն Միքայելյանի միջոցով միջնորդավորված այս հարցը քննարկվե՞լ է, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Այսինքն՝ Ծառուկյանն այդքան փոքրացե՞լ է և կարիք ունի միջնորդությունների՞: Կյանքում Ծառուկյանը միջնորդությունների կարիք չունի, եթե հանդիպած լինենք, կասեմ՝ հանդիպել եմ, եթե քննարկած լինեինք, կասեի՝ քննարկել ենք: Ծառուկյանն էն աստիճանի է հասել, որ տակից, վրից խաղեր տալու այդ ճանապարհները վաղուց անցել է»:

Նա նշեց, որ վաղը խորհրդի նիստ են հրավիրել, կլսեն բոլորին, վաղն էլ կհայտնեն իրենց դիրքորոշումը:

«Մենք ասել ենք՝ հանրաքվեի գաղափարին կողմ ենք, բայց այնտեղ կան իրավական խախտումներ, այլ հարցեր: Մենք պատրաստ ենք 24-ժամյա ռեժիմով հանդիպել, լուծել խնդիրները: Սպասել ենք արձագանքի, սակայն մեզ չեն արձագանքել, մենք էլ ասեցինք, որ չեք արձագանքում, ուրեմն մենք ո՛չ դեմ ենք քվեարկում, ո՛չ կողմ ենք քվեարկում, ընդհանրապես չքվեարկեցինք:

Ո՞վ կարող է մեզ մեղադրի, բերեք դեմս էդ մուտիլովչիկներին, սադրողներին, որ ուզում են սարքեն… Եթե մարդը փորձառու է, նրան չեն կարող սադրանքների մեջ գցել, մենք վաղուց այդ դպրոցներն անցել ենք»,-հայտարարեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ