fbpx
Աշխարհ

«Գահերի խաղի» Ջոն Սնոուն վերականգնողական կենտրոնում է

Դերասան Քիթ Հարինգթոնը, ով «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում մարմնավորում է Ջոն Սնոուի կերպարը, դիմել է վերականգնողական կենտրոն: Նա դիմել է այս քայլին, որպեսզի կարողանա հաղթահարել սերիալի ավարտի պատճառով ի հայտ եկած սթրեսն ու ալկոհոլային կախվածությունը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Նշվում է, որ սերիալի ավարտը շատ լուրջ ազդեցություն է ունեցել դերասանի վրա: Հատկապես վերջին դրվագների սցենարները կարդալիս նա չի կարողացել զսպել էմոցիաներն ու արտասվել է։մ Ըստ աղբյուրի՝ 32-ամյա դերասանը բուժվում է Կոննեկտիկուտ նահանգի Prive-Swiss էլիտար կլինիկայում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ