fbpx
Իրավական

Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը։

«Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկի հարակից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրայլ: Նախաքննությունը շարունակվում է», – նշել է Եգանյանը:

Նշենք, որ Արման Սահակյանը հանդիսանում է ՀՀԿ նախկին պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ