Սպորտ

Գանձասար-Կապանը խոշոր հաշվով հաղթեց տարվա առաջին խաղում

«Գանձասար-Կապանն» այսօր` հունվարի 18-ին, ընկերական խաղ է անցկացրել է Առաջին խմբում հանդես եկող «Լոկոմոտիվի» հետ և 7:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել:

Հետաքրքրական է, որ առաջին կեսն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Նարեկ Ասլանյանի խփած գոլին երևանյան թիմը պատասխանել է Գեղամ Թումբարյանի դիպուկ հարվածով ու թիմերն այդպես էլ գնացել են ընդմիջման:

Երկրորդ կեսում, սակայն, «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները ևս 6 գոլ են ուղարկել մրցակցի դարպասն ու տպավորիչ հաղթանակ տարել տարվա առաջին խաղում:

Աշոտ Բարսեղյանի թիմի կազմում գոլեր են հեղինակել նաև Նարեկ Ասլանյանը, Գևորգ Նռանյանը, Դավիթ Մինասյանը, Մարտին Գրիգորյանը, Ռոբերտ Սանամյանը և Գևորգ Օհանյանը:

Նշենք` փետրվարի 13-ին «Գանձասար-Կապանը» կմեկնի Թուրքիա։ Անթալիայում նախատեսված է անցկացնել երկշաբաթյա ուսումնամարզական հավաք և 4 ստուգողական հանդիպում։

Մրցակիցների մասին ակումբը կհայտնի ավելի ուշ։

Իսկ «Լոկոմոտիվն» առաջին խաղն էր անցկացնում ուկրաինացի մասնագետ Անատոլի Պիսկովեցի գլխավորությամբ: Բացի այս խաղից «Լոկոմոտիվը» ևս 3 ընկերական խաղ կանցկացի:

Հունվարի 20` «Լոռի»-«Լոկոմոտիվ»

Հունվարի 26` «Շիրակ»-«Լոկոմոտիվ»

Հունվարի 30` «Բանանց»-«Լոկոմոտիվ»

Հաղորդում է armsport.am-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ