Գարեգին Բ-ն ընտրատեղամաս այցելեց Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ

Ամենադիտվածներ

Գարեգին Բ-ն ընտրատեղամաս այցելեց Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ

Հունիսի 20-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս։

Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Facebook-ի պաշտոնական էջից։

Նշվում է, որ քվեարկությունից հետո Գարեգին Բ-ն մաղթեց, որ «Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում, և ամենքը սիրով ու միաբան լծվեն մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին»։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ