Թենիսի Մեծ Սաղավարտի տարվա երկրորդ՝ Roland Garros մրցաշարի կանանց պայքարն ավարտվել է։
Եզրափակչում չեխ Բարբորա Կրեյչիկովան 3 սեթում՝ 6-1, 2-6, 6-4 հաշվով պարտության մատնեց ռուս Անաստասիա Պավլյուչենկովային՝ նվաճելով կարիերայի Մեծ Սաղավարտի մրցաշարերի առաջին տիտղոսը:
Չեխ թենիսիստը մրցակցի մատուցումներից խլել է 6-ը՝ սեփականներից զիջելով 5-ը:
Կրեյչիկովայի անվան դիմաց գրանցվել է 2 էյս՝ մրցակցի 2-ի դիմաց:

