Գազամատակարարման դադար Սյունիքի մարզում

Հրապարակող՝

kostanyan

Ամենադիտվածներ

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ից, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում դադարեցվել է գազամատակարարումը։ Պատճառը Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարի (DN 500) վնասումն է, որը տեղի է ունեցել այլ կազմակերպության կողմից իրականացվող հորատման աշխատանքների ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։

Գազամատակարարման դադարից տուժել են Համլետավան, Բարիկավան, Թավշուտ, Ձագեձոր և Անդոկավան բնակավայրերը, ինչպես նաև այնտեղ գործող հանրային կազմակերպությունները։ Ներկայումս իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Ըստ գերատեսչության՝ գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը դեկտեմբերի 10-ն է՝ ժամը 19։00։

Ամենաթարմ