ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոր խոսեցի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանի հետ, նա ինձ փոխանցեց, որ Վարդգես Գասպարիի միջադեպի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ, և գործն ուղարկվել է քննչական կոմիտե: Եվ վստահեցրեց, որ որևե խոչընդոտ չկա և ոչ մեկ չի կարող խուսափել պատասխանատվությունից: Առանց բացառության»:
Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ընթացքում Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում դատարանի դիմաց՝ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառով, սակայն Քոչարյանի աջակիցները նրա ձեռքից վերցրել և պատռել էին պաստառը, ապա ջրով լի շշով հարվածել էին նրա դեմքին: