Գասպարին հարցաքննվել է

Ամենադիտվածներ

Մայիսի 13-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպասին ճանաչվել է տուժող։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նա նշեց, որ Գասպարին այսօր հարցաքննվել է։

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով առաջին նախնական նիստին միջադեպ էր տեղի ունեցել Վարդգես Գասպարիի և Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների միջև։ 62-ամյա Գասպարին ոստիկանությունում բացատրություն էր տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք տվել են հայհոյանքներ, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: ԴԵպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ խուլիգանության հատկանիշներով:

Ամենաթարմ