93 տարեկանում կյանքից հեռացած Ջիվան Գասպարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում։
Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ անվանի դուդուկահարի ու մեծանուն արվեստագետի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Մեսրոպ Մաշտոցի 46 պողոտայում գտնվող «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հուլիսի 24-ին, ժամը 11:00-ից 14:00-ն ընկած հատվածում։

