ջիվան գասպարյան

  • Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը

    Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը

    Հուլիսի 24-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մասնակցել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը:

  • Մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Ջիվան Գասպարյանին (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Ջիվան Գասպարյանին (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Այսօր՝ հուլիսի 24-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջին հրաժեշտն են տալիս ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանին։ Նրա աճյունն ամփոփվելու է Կոմիտասի անվան պանթեոնում։

  • Ջիվան Գասպարյանի աճյունի կամփոփվի Հայաստանում

    Ջիվան Գասպարյանի աճյունի կամփոփվի Հայաստանում

    93 տարեկանում կյանքից հեռացած Ջիվան Գասպարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում։ Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ անվանի դուդուկահարի ու մեծանուն արվեստագետի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Մեսրոպ Մաշտոցի 46 պողոտայում գտնվող «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հուլիսի 24-ին, ժամը 11:00-ից 14:00-ն ընկած հատվածում։  

  • Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի հոգեհանգիստը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի հոգեհանգիստը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կյանքի 93-րդ տարում մահկանացուն կնքած նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյան հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայնից», որը ներկայացրել է հուղարկավորության արարողությունը։

  • Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով կստեղծվի

    Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով կստեղծվի

    Հուլիսի 16-ին ՀՀ Կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ Ջիվան Գասպարյանի հոգեհանգստի տեղի…

  • Ջիվան Գասպարյանի հոգեհանգստի տեղի ու ժամանակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն

    Ջիվան Գասպարյանի հոգեհանգստի տեղի ու ժամանակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում 92 տարեկանում կյանքից հեռացել է դուդուկի լեգենդար վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արտիստի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին: Մահացել է Ջիվան Գասպարյանը Վարպետի կատարումներով աղոթքները ընդմիշտ կմնան ողջ աշխարհի արվեստասերների սրտերում Ջիվան Գասպարյանի հոգեհանգստի…

  • Վարպետի կատարումներով աղոթքները ընդմիշտ կմնան ողջ աշխարհի արվեստասերների սրտերում

    Վարպետի կատարումներով աղոթքները ընդմիշտ կմնան ողջ աշխարհի արվեստասերների սրտերում

    Հուլիսի 6-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին: Անվանի վարպետը ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում հայկական ծիրանափողի փառքը տարածել է աշխարհով մեկ` հանդես գալով հեղինակավոր բազմաթիվ բեմերում, հայկական երաժշտության հնչյունները ներկայացնելով հայտնի ֆիլմերում, համագործակցելով հռչակավոր…

  • Մահացել է Ջիվան Գասպարյանը

    Մահացել է Ջիվան Գասպարյանը

    Մահացել է հռչակավոր դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Ջիվան Գասպարյան կրտսերի Facebook-ի էջից։ «Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին։ Աստված հոքիդ լուսավոր երկնքում պահի», – գրել է Գասպայան կրտսերը։ Մահվան պատճառների մասին մանրամասներ չկան։

  • «Հայկական Ոդիսականը․ Նռան գույնը» փառատոնի մեկնարկր Վաշինգտոնում տրված է

    «Հայկական Ոդիսականը․ Նռան գույնը» փառատոնի մեկնարկր Վաշինգտոնում տրված է

    Փետրվարի 29-ին Ամերիկայի մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է «Հայկական Ոդիսականը․ Նռան գույնը» փառատոնը։ Միջոցառումը իրականացվում է Վաշինգտոնի Ֆրիըր (Freer Gallery) պատկերասրահում,մեկնարկը տրվել է «Երախտիքի խոսք Փարաջանովին» միջոցառմամբ։ Փառատոնն իր մեջ ներառում է ֆիլմերի ցուցադրություն և համերգային ծրագրեր։ Մարտի 4-ին կկայանա «Հայկական Ոդիսականը․ Նռան գույնը» փառատոնի» գլխավոր միջոցառումը, որին Հայաստանից ներկա  լինելու մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև հասարակական…

  • «Քեռի Ջիվանը հայ մեծանուն երաժիշտ է», – Դմիտրի Դիբրով

    «Քեռի Ջիվանը հայ մեծանուն երաժիշտ է», – Դմիտրի Դիբրով

    Հայտնի ռուս շոումեն Դմիտրի Դիբրովը riafan.ru-ին տված հարցազրույցում պատմել է վերջերս Կալիֆոռնիա կատարած այցի մասին։ Այնտեղ նա ընտանիքով մասնակցել է Ջիվան Գասպարյանի 90-ամյակին նվիրված միջոցառմանը։ «Կալիֆոռնիայում շնորհավորել ենք հայ մեծանուն երաժիշտ՝ քեռի Ջիվանի 90-րդ տարեդարձը։ Հենց նա է իր դուդուկով նվագում հայտնի «Գլադիատոր» ֆիլմում», – ասել է Դմիտրի Դիբրովը։ Հիշեցնենք, որ վարպետ Ջիվանը 90 տարեկան…