Սպորտ

Գատուզոն կարող է գլխավորել Սամպդորիան

«Միլանի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է մոտ ժամանակներս վերադառնալ մարզչական գործունեությանը։

Մասնագետի մյուս աշխատատեղը կարող է դառնալ «Սամպդորիան»։ Ակումբի նախագահ Մասիմո Ֆեռերոն փորձում է համոզել Ջենարոյին գլխավորել թիմը։ Կողմերը բանակցություններ են վարում։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան ՝ իր թվիթերյան էջում։

Հոկտեմբերի 7-ին «Սամպդորիան» հայտարարել էր Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյին գլխավոր մարզչի պաշտոնից ազատելու մասին։ Նա ակումբ էր եկել 3,5 ամիս առաջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գատուզոն կարող է պայմանագիր կնքել ռուսական ակումբներից մեկի հետ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ