fbpx
Հասարակություն

Գավառի քաղաքապետարանը պարգևատրել է 100 տարին բոլորած Թագուշ Իսպիրյանին

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 2018 թվականին կյանքի 100 տարին բոլորած Թագուշ Իսպիրյանը Նոր տարվա տոներին ընդառաջ  Գավառի քաղաքապետարանի կողմից պարգևատրվեց 100 հազար դրամով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը, կյանքի մեկ դարը բոլորած Թագուշ Իսպիրյանը գտնվում է առողջ վիճակում, իր ձեռք ու ոտքով ու գանգատվում է միայն իր տարիքից: Նա ունեցել է յոթ զավակ երեք տղա և չորս աղջիկ, որոնցից այժմ կենդանի են մնացել միայն Վոլոդյա որդին և երկու դուստրերը, ում խնամքն ու հոգատարությունն այժմ վայելում է Թագուշ տատիկը: Նա անգիր հիշում է իր 22 թոռներին, բայց ծոռների ու թոռներ անուններն արդեն խառնում է: Թագուշ տատիկը սիրով դիտում է հնդկական սերիալները և հետևում Հայաստանի քաղաքական կյանքի ընթացքին: «Կուզեմ, որ Նիկոլս էս երկիրը դզի, դարձնի այ էսպես` կարգին երկիր, մեշու էլ թոշակներ հավելցնա»,-իր սրտի ցանկությունն է հայտնել Թագուշը` միաժամանակ իր երախտագիտությունը հայտնելով Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին և քաղաքապետարանի աշխատակազմին ու ավագանու անդամներին իրեն հարգելու և ուշադրության արժանացնելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ