Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի միջև հեռախոսային խոսակցության հրապարակման դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
«Գործով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա»,-հայտնել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2018-ի սեպտեմբերի 11-ին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսային խոսակցության հրապարակման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Աղբյուրը՝ Panorama.am
