Նաիրա Հարությունյան
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նոր ղեկավար ունի
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ունի նոր ղեկավար: Բաժնի պետ է նշանակվել Արամ Վանիկի Ավետիսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ լրատվական ծառայությունը: Հիշեցնենք՝ ավելի վաղ Նաիրա Հարությունյանն Facebook-ի իր էջում հայտնել էր, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ դադարեցնում է ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պատասխանատուի աշխատանքը:
Զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից իր իսկ արձակած կրակոցներերից. ՔԿ
Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից իր իսկ արձակած կրակոցներից։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն…
Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
2020թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը: Այս մասին հայտնել է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։ Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: https://www.facebook.com/naira.harutunyan/posts/2946849855359085
Բացահայտվել է 16 ամյա աղջկա սպանության դեպքը, կա ձերբակալված․ ՔԿ մամուլի խոսնակ
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 16 ամյա աղջկա սպանության դեպքը: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված…
Քրգործ է հարուցվել 16-ամյա աղջկա սպանության դեպքի առթիվ
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Facebook-ի ի էջում գրել է․ «16 ամյա աղջկա սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց…
Ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ռազմիկ Աբրահամյանը կասկածվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար: Աբրահամյանը մեղադրյալի կարգավիճակ ունի…
ՔԿ-ն ստացել է Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը
Քննչական կոմիտեն ստացել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը։ Այս մասին հայտնել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը: «Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային…
«Հայելի» ակումբի վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի
Մեղադրանք է առաջադրվել՝ «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար։ Այս մասին տեղեկացնում եմ Հ ՔԿ մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի մի շարք…
Ալեքսանդր Սարգսյանը վերականգնել է Վլադիմիր Գասպարյանի կողմից պետությանը պատճառված վնասը․ ՀՀ ՔԿ
«Նախաքննության ընթացքում ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի կողմից ամբողջությամբ՝ 54.790.433 դրամի չափով, վերականգնվել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը», – «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը: Սեպտեմբերի 18-ին Քննչական կոմիտեն իշխանությունը չարաշահելու մեղադրանք էր առաջադրել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Քննչական կոմիտեն հայտնում է, որ Վլադիմիր Գասպարյանը Սարգսյանների…
Գաղտնալսման գործով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա․ ՔԿ
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի միջև հեռախոսային խոսակցության հրապարակման դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ «Գործով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա»,-հայտնել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2018-ի սեպտեմբերի 11-ին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ…
Յուրա Իվանյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել. ՔԿ-ի հերքումը
ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Facebook-իր էջում գրել է. «ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել: Պարոն Իվանյանը շարունակում է պաշտոնավարել: Նշեմ, որ իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում կկայացվի համապատասխան որոշում: Ինչ վերաբերում է ՀՀ ՔԿ…
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկաբարի վերաբերյալ ծառայողական քննություն
Ծառայողական քննություն է նշանակվել Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկաբար Յուրա Իվանյանի՝ ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունը ստուգելու համար: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Սույն թվականի օգոստոսի 29-ին հրապարակվել էր հետաքննություն, որով պարզ էր դառնում Յուրա Իվանյանի և բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը ազգակցական կապը:…
Ձերբակալվել է «Շշի Մելոյի» եղբայրը
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։ Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի հասարակայության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ռոբերտ Մելիքյանը»,-ասաց նա։ Վերոնշյալ հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտմանն օժանդակելուն։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոմայրուղու…
Զոհված զինվորը կրակ էր արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու, ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին…














