fbpx
Հասարակություն

Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում երթևեկության կանոններ կփոխվեն

Սեպտեմբերի 30-ին Ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում 2021թ. հոկտեմբերի 1-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

«Փոփոխության արդյունքում Գայի պողոտայից ձախ շրջադարձով դեպի Լվովյան փողոց տրանսպորտային միջոցների երթևեկությունը ձախ եզրային 4-րդ երթևեկելի գոտուց կկազմակերպվի Տ2 տիպի լուսացույցով, իսկ Գայի պողոտայից ձախ շրջադարձով դեպի Մոլդովական փողոց՝ Տ1 տիպի հիմնական լուսացույցով»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ