fbpx
Աշխարհ

Գազայի հատվածում ավելի քան կես միլիոն կին սննդի լուրջ անապահովություն է զգում

Գազայի հատվածում առնվազն 557 հազար կին կանգնած է սննդային լուրջ անապահովության հետ: ՄԱԿ-ը նշում է, որ Գազայի հատվածում սովի վտանգը դեռևս բարձր է, քանի որ հակամարտությունը շարունակվում է և մարդասիրական օգնության հասանելիությունն առ այսօր սահմանափակ է:

Բացի դրանից, ինչպես հայտնում է WAFA-ն՝ վկայակոչելով Պաղեստինի կրթության նախարարությանը, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակման հետևանքով Գազայում ավելի քան 8500 ուսանող է զոհվել։ Հորդանան գետի Արևմտյան ափին էլ զոհվել է 100 պաղեստինցի ուսանող։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ