Դեռ վաղ է խոսել Գազայում գործողությունների ավարտի մասին․ Նեթանյահու

Ամենադիտվածներ

Netanyahu

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի մասին համաձայնագրի հեռանկարների մասին, քանի որ Իսրայելը չի ստացել պատանդների ցուցակը, որոնք կարող են ազատ արձակվել:

«Ես պահանջում եմ նախապես իմանալ բոլոր առևանգվածների անունները, որոնք ազատ կարձակվեն ծրագրի շրջանակներում ։ Այս հարցի պատասխանը ես դեռ չեմ ստացել։ Դեռ վաղ է ասել, թե արդյոք մենք կհամաձայնեցնենք հրադադար առաջիկա օրերին»,-ասել Է Նեթանյահուն՝ շարունակելով՝ «Գործարքով կամ առանց գործարքի մենք շարունակելու ենք պայքարել մինչև լիակատար հաղթանակ»։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ