Գազալցակայանների վերաբերյալ ուսումնասիրությունն ավարտել ենք, մտահոգիչ արդյունքներ կան. Գեղամ Գևորգյան

Հրապարակող՝

Գեղամ Գևորգյանը՝ ՏՄՊՊՀ նախագահ

Ամենադիտվածներ

Գազալցակայանների շուկայի կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունն ավարտել ենք, մտահոգիչ արդյունքներ կան, ամբողջական արդյունքները մոտ օրերս կհրապարակենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Ուսումնասիրության ընթացքում բոլոր խնդիրներին անդրադարձ ենք կատարել, սակայն մենք գազի ճնշումով չենք զբաղվում, քանի որ կա շուկայի վերահսկողության տեսչություն, որն էլ օրենքի կարգավորմամբ ճնշումը ստուգում է: Իսկ ինչ վերաբերում է գներին, ապա որոշակի եզրահանգումներ ենք կատարել, թեև կոնկրետ անձի խախտում չենք հայտնաբերել, քանի որ շուկայի ուսումնասիրությունը կոնկրետ անձանց վրա վարույթ չէ, այլ հիմքերն ենք վեր հանել, որ հետագայում վարույթ հարուցեն»,-ասաց նա:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ առաջին մտահոգությունը եղել է ծավալների հետ կապված և դա որոշակի եզրահանգման տեղիք է տալիս, որ նախկինում կարող է եղել է ստվերային շրջանառություն:

«Երկրորդ մտահոգիչ հանգամանքն այն է եղել, որ վաճառքը կիլոգրամով անցման շրջանում գներն էապես տարբերվել են ինքնարժեքից և ոչ ձեռնտու պայմաններում են վաճառել, որը ևս կասկածի տեղիք է տալիս: Երրորդը, որ դեպքեր ենք արձանգարել, որ ամբողջական նույն գնով է վաճառվում տարբեր տնտեսավորողների մոտ, սակայն նույն տնտեսական պայմաններում չեն գործում»,-ասաց նա:

ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ այս բոլոր ուսումնասիրությունները փոխանցելու են համապասխան մարմիններին, իսկ նրանք, որոնք գտնվում են իրենց տիրույթում, իրենք են վարույթ հարուցելու կոնկրետ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ:

Աղբյուրը՝ Tert.am

Ամենաթարմ