Գազայի հատվածում անհրաժեշտ է հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագիր. Հարիս

Ամենադիտվածներ

Քամալա Հարիսը վաղն առաջին հարցազրույցը կտա

Գազայի հատվածում անհրաժեշտ է հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագիր, CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։

Միաժամանակ նա կրկնել է աջակցությունն Իսրայելին։

«Իսրայելն իրավունք ուներ, իրավունք ունի պաշտպանվելու։ Իսկ թե ինչպես է նա դա անում՝ կարևոր է: Չափազանց շատ անմեղ պաղեստինցիներ են սպանվել։ Եվ մենք պետք է գործարք կնքենք», – իր փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլզի հետ միասին տված առաջին հարցազրույցին ասել է նա։

Հարցին, թե սպառազինության քաղաքականության մեջ փոփոխություն կա՞, Քամալա Հարիսը բացասական է պատասխանել՝ կրկնելով պատանդների արձակման գործարքի կարևորությունը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ