ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագիրը, որի ծավալը կազմել է 143.045 մլն դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի: Նախնական հայտի համաձայն՝ ծրագիրը նախատեսվում էր իրականացնել 144.027 մլն դրամ բյուջեով, սակայն ուսումնասիրությունների արդյունքում ծրագիրն կրճատվել է 981.84 մլն դրամով:
Հանձնաժողովի համաձայնեցված ծրագրով նախատեսվում է մի շարք կարևոր ուղղություններ, որոնց թվում են Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը, գազափոխադրման համակարգի վերակառուցումը և վերականգնումը, ինչպես նաև նոր բաժանորդների միացումներն ու այլ միջոցառումներ գազաբաշխման համակարգի բարելավման համար:
