2020 թվականի առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ 17 միլիարդ 773 միլիոն դրամով։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքէջում հրապարակված տվյալների՝ առաջին եռյակում են նաև «Գրանդ տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունները՝ համապատասխանաբար 15 միլիարդ 323,5 միլիոն և 5 միլիարդ 379 միլիոն դրամով։
Առաջին տասնյակում տեղ են գտել նաև «Սիփիէս օիլ» (4,341,5 մլրդ դրամ), «ՄՏՍ Հայաստան» (3,896 մլրդ), «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կմբինատ» (3,479,5 մլրդ), «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» (3,462 մլրդ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (3,383,2 մլրդ), «Ֆլեշ» (3,180 մլրդ) և «Ակվիլոն թրեյդ» (2,972 մլրդ) ընկերությունները։
Ըստ ՊԵԿ-ի կայքէջի՝ 1000 խոշոր հարկ վճարողներն ընդհանուր վճարել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ: Հարկային մարմին կատարած վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսայինին վճարումների գումարը՝ ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ:

