Մարտի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգևատրեց Գավառի Լ. Քալանթարի անվան պետթատրոնի դերասաններ Լաուրա Ստեփանյանին, Խաչիկ Ավետիսյանին, Սաթենիկ Թովմասյանին, Հովհաննես Օհանյանին և Նորայր Հերգնյանին:
Գնել Սանոսյանը շնորհակալագրերը հանձնեց թատրոնի շենքում, որտեղ ներկա գտնվեց դերասանների ուժերով բեմականացված Մարկ Կամուլետտիի «Սիրային իրարանցում» թատերական ներկայացմանը:
«Սիրելի դերասաններ և թատերասերներ, շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում հետագա հաջողություններ: Անգնահատելի ձեռքբերում է այն, որ մենք Թատրոնի միջազգային օրը համատեղ դիմավորում ենք այս շքեղ կառույցում, որը դարձել է մարզի մշակութային կյանքի հիմնական առանցքներից մեկը: Ես համոզված եմ, որ ամեն տարվա այս օրը թատրոնը կնշի նոր բեմականացումներով ու թատերասերներով լի դահլիճում: Պահպանեք ու զարգացնենք թատերական արվեստի նվաճումները: Տպավորված եմ այսօրվա ներկայացումով, որը միաժամանակ համարում եմ արժանի նվերը Թատրոնի միջազգային օրվան», – նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Գավառի պետթատրոնի դերասաններ Մարտուն Ղևոնդյանը և Ռուզաննա Պողոսյանը օրվա առիթով պարգեատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով:
