Ջորջ և Ամալ Քլունիները խաղարկություն կանցակցնեն, որի հաղթողները կհանդիպեն զույգի առանձնատանը՝ իտալական Կոմո լճի կղզիներից մեկում։
Ինչպես ասել է Ջորջ Քլունին՝ Ամալ Քլունիի և «նրա անհետաքրքիր ամուսնու հետ» հանդիպելու համար պետք է հանգանակություն կատարել զույգի հիմնադրամին, որն իրավապաշտպան գործունեություն է իրականացնում ամբողջ աշխարհում։ Հաղթողը կընտրվի պատահականության սկզբունքով՝ կախված հանգանակած գումարի մեծությունից։
Հիմնադրամին պետք է հատկացնել 10-50 հազար դոլար, որի պարագայում հանգանակողը կստանա 100-500 հազար միավոր և կմասնակցի խաղարկությանը։