Երկրաշարժ Վրաստանում՝ զգացվել է Հայաստանի հյուսիսային մարզերում

Հրապարակող՝

Earthquake

Դեկտեմբերի 28-ին, տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով 11:44-ին), Վրաստանի Դմանիսի քաղաքի մոտ տեղի ունեցավ 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Այն գրանցվել է Հայաստանի Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կողմից։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4.2, իսկ օջախի խորությունը՝ 10 կիլոմետր։ Օջախը գտնվել է Դմանիսիից 8 կմ հյուսիս-արևմուտք՝ 41.40° հյուսիսային լայնության և 44.18° արևելյան երկայնության աշխարհագրական կոորդինատներում։

Երկրաշարժի ազդեցությունը զգացվել է նաև Հայաստանի հյուսիսային հատվածներում, մասնավորապես՝ Շիրակի և Լոռու մարզերում։ Շիրակի մարզում, Գյումրի քաղաքում և Բավրա, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան գյուղերում, արձանագրվել են 3-4 բալ ուժգնությամբ ցնցումներ։ Նմանատիպ ազդեցություն է գրանցվել Լոռու մարզում՝ Տաշիր և Ստեփանավան քաղաքներում, ինչպես նաև Մեծավան, Սարչապետ և Միխայելովկա գյուղերում։

Ամենաթարմ