2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի բժշկական ապահովագրություն, որը պետք է լինի վրացերենով կամ անգլերենով։ Ապահովագրությունը պետք է ընդգրկի երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածը և կիրառվի դժբախտ պատահարների, վնասվածքների, հանկարծակի հիվանդությունների, բժշկական տարհանման դեպքում։
Բժշկական պարտադիր ապահովագրության բացակայության դեպքում սահմանված է 300 լարիի չափով տուգանք (մոտավորապես 42,320 դրամ)։ Եթե տուգանքը ժամանակին չի վճարվում, այն կրկնապատկվում է, ապա՝ եռապատկվում։ Պահանջների անտեսումը կարող է հանգեցնել մուտքի սահմանափակման կամ արտաքսման։
Այս նոր պահանջը նպատակ ունի ապահովել Վրաստանում զբոսաշրջիկների անվտանգությունը և նվազեցնել առողջապահական ռիսկերը։ Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում նախապես ստուգել ապահովագրության պայմանները՝ խուսափելու համար հնարավոր խնդիրներից։

