ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ:
Թրամփը հայտնել է, որ երկիրը «գերազանց զենք» և «նոր հրթիռներ» ունի:
«Մենք գերազանց, գերազանց զենք ունենք: Ոչ, ես խոսում եմ ոչ թե գաղտնի զենքի մասին, ես խոսում եմ այն զենքի մասին, որը մենք ստեղծում ենք: Մենք հիանալի զենք ենք ստեղծում: Մեր բանակն այժմ ավելի ուժեղ է, քան երբևէ»,- ասել է Թրամփը:
Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան կայքից: