Դորտմունդի «Բորուսիան» հաջողվել է համաձայնության գալ Ռաֆայել Գերեյրուի հետ և երկարաձգել պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է ակումբի սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկը։
«Մենք մի քանի շաբաթ շարունակ բանակցություններ էինք վարում: Այժմ ամեն ինչ համաձայնեցված է:
Պայմանավորվել ենք երկարաձգել գործող պայմանագիրը մինչև 2023 թ.: Հուսով եմ ամեն ինչ լավ կընթանա», – ասել է Ցորկը: