Ժամը 16։30-ին ակցիան նախաձեռնող Տիգրան Ամբարդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նստացույցը դադարեցնում են, քանի որ կառավարությունից ներս են հրավիրել, ունեցել են հանդիպում, քննարկել իրենց առաջարկած պայմանները։
Մասնավորապես, ըստ Տիգրան Ամբարդարյանի, պայմանների կետերից մեկով ստեղծվելու է ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ։ Տիգրանը նշել է նաև, որ եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, նստացույցը կվերսկսվի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող տղաների ծնողներն ու հարազատները Կառավարության շենքի մոտ անժամկետ նստացույց էին սկսել: