Միջազգային անվտանգության մոսկովյան IX-րդ համաժողովի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու հարցում:
Արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Մոսկվան շատ բան է արել նաև Հարավային Կովկասում խաղաղ կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
«Մենք շարունակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնել կողմերին միմյանց միջև վստահություն հաստատել, իրականացնել մարդասիրական նախագծեր», – հավելել է Լավրովը:
