Այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական կողմը գերիների մասով տվյալներ չունի:
ՊՆ ներկայացուցիչը հիշեցրեց, որ նույնիսկ հարաբերական անդորրի փուլում այդ մասով որևէ ուղիղ կապ չկար հայկական և ադրբեջանական կողմերի միջև: Շփումներն ամբողջությամբ իրականացվում էին Կարմիր խաչի միջոցով, իսկ այսօր այդպիսի կապն ընդհանրապես գոյություն չունի: