fbpx
Աշխարհ

Գերմանիան Ուկրաինային ՀՕՊ լրացուցիչ համակարգեր կփոխանցի

Գերմանիան Ուկրաինային ՀՕՊ լրացուցիչ համակարգեր կփոխանցի, հայտնում է Handelsblatt-ը։

Rheinmetall կոնցեռնը Կիև կուղարկի Skynex հակաօդային պաշտպանության երկու համակարգ՝ 182 մլն եվրո ընդհանուր արժեքով։ Նշվում է, որ համակարգը 35 միլիմետրանոց զինամթերքով խոցում է գրոհող անօդաչու թռչող սարքեր կամ թեւավոր հրթիռներ։

Բացի այդ, կոնցեռնը նախատեսում է Ուկրաինայի համար բեռնատարների վրա ծախսել մոտ 12 մլն եվրո։ Նշվում է, որ ծախսերը հոգալու է Գերմանիայի կառավարությունը. այն հարցը, թե բյուջեի որ տողով կարելի է դրանք ծածկել, ներկայումս դեռ ուսումնասիրվում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ