Գերմանիայի վեց քաղաքներում քաղաքապետարանի շենքերի (ռատուշա) պայթեցման մասին ահազանգ է ստացվել: Հաղորդում է Die Welt թերթը:
Ինչպես հաղորդում է թերթը՝ մարդկանց տարհանել են Աուգսբուրգի, Գետտինգենի, Կայզերսլաուտերնեի, Նոյնկիրհենի, Ռենդսբուրգի և Հեմենիցեի քաղաքապետարաններից:
Իսկ Աուգսբուրգում քաղաքում ոչ միայն մարդկանց տարհանել են, այլև կանգնեցրել հարակից վայրերի երթևեկությունը:
Այդ վեց քաղաքներում ոստիկանությունը սակրավորների ու հետախույզ շների հետ միասին ստուգումներ են իրականացնում: