Գերմանիայում երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին, գրանցվել է կորոնավիրուսի 39 676 նոր դեպք։ Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ օրական առավելագույնը (37120 դեպք), որը գրանցվել էր ուրբաթ օրը։ Այս մասին, հղում անելով Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներին։ Այս մասին հայտնել է The Associated Press-ը։
Նշվում է, որ երկրում վարակվածության մակարդակը մեկ շաբաթվա ընթացքում աճել է մինչև 232,1 նոր դեպք՝ 100 հազար մարդու հաշվով։
Հիվանդների մեծ մասը, ըստ կառավարության տվյալների, պատվաստված չէ։ Հայտնի է, որ Գերմանիայի 83 միլիոն բնակչության առնվազն 67%-ը լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ։ Սակայն նահանգում պատվաստումների տեմպերը սկսել են դանդաղել։

