Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերի հանդիպումը, որը նախատեսված է հուլիսի 12-ին Բեռլինում, չի կայանա։
«Հանդիպումը ԳԴՀ կառավարություն մեծ այցի ծրագրի մի մաս էր: Տեղի են ունեցել վերադասավորումներ, իսկ պաշտպանության նախարարի հետ հանդիպումը չի կայացել կամ չի կայանալու, բայց ես ձեզ համար լրացուցիչ տեղեկություն չունեմ »,-ասել է նա։
Հանդիպման ընթացքում Ուկրաինայի ղեկավարը և Գերմանիայի պաշտպանության նախարարը ծրագրել էին քննարկել Դոնբասում տիրող իրավիճակը:
Այս մասին տեղեկանում ենք iz.ru-ից:
