Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը Լիխետենշտեյնի դեմ տարած գերխոշոր՝ 9-0 հաշվով հաղթանակից հետո խոսել է իր տպավորությունների մասին։
Մյուլերի խոսքերը փոխանցում է UEFA-ի պաշտոնական կայքը։
Հարձակվողի խոսքով՝ Գերմանիան խմբում իսկապես ուժեղ մրցակից չուներ։
Նա նշել է, որ իրենք վստահ հաղթանակ տարան ու դա հիանալի գիշեր էր երկրպագուների համար։
Հիշեցնենք, որ Գերմանիան ընդգրկված է մեր խմբում ու նոյեմբերի 14-ին հանդիպելու է Հայաստանի ազգային հավաքականի հետ։