Գերմանիայում անձնական տվյալների պաշտպանության գծով կառավարության ներկայացուցիչ Ուլրիխ Քելբերը խորհուրդ է տվել չօգտագործել հայտնի FaceApp ծրագիրը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշենք, որ ծրագիրը ստեղծվել է ռուսական Wireless Lab ընկերության կողմից:
Պաշտոնյան անհանգստանում է, որ այդ ծրագրի միջոցով անձնական կարևոր տվյալները կարող են հայտնվել երրորդ անձանց մոտ: Նա ասել է, որ խոսքը վերաբերում է մարդու գտնվելու վայրի կամ հեռախոսում եղած ինֆորմացիայի մասին:
Քելբերը նշել է, որ FaceApp-ի օգտագործման պայմանները վերջնական պարզ չեն:
