Գերմանիան մեծ ցնցումների նախաշեմին է. DW

Ամենադիտվածներ

Deutsche Welle-ի գլխավոր խմբագիր Ինես Պոլը մեկնաբանել է երկրի ներքին քաղաքական վիճակը: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Անդրեի Նալեսի հրաժարականից հետո արտահերթ ընտրություններն առավել հավանական են դառնում, իսկ դրա հետ մեկտեղ նաև կանցլեր Անգելա Մերկելի դարաշրջանի ավարտը:

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները ցնցել են Գերմանիայի քաղաքական կյանքը:

Ընդ որում, Նալեսի հրաժարականը ոչ թե ներքին քաղաքական խնդիր է, այլ մի վիճակի խորհրդանիշ, որում այժմ գտնվում են Գերմանիայի 2 իշխող կուսակցությունները՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ու Քրիստոենա-դեմոկրատական միությունը: Հենց դրանք են առաջարկել կանցլերի պաշտոնին իրենց թեկնածուներին:

Այն բանից հետո, երբ Մերկելը դադարեց լինել Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարը, ներկուսակցական հակազդեցությունն առավել անվերահսկելի դարձավ, իսկ Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը անհաջող թեկնածու է համարվում:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում առավել բարդ իրավիճակ է, քանի որ 6 տարվա ընթացքում կուսակցությունը չի կարողացել հակազդել Մերկելին:

2 կուսակցություններն էլ ուժեղ քաղաքական գործիչներ, նախընտրական ծրագրեր և գերմանացիներին հուզող հարցերի պատասխաններ ունեն: Հաշվի առնելով միջազգային հարթակում Գերմանիայի դերը՝ անկարելի է թույլ տալ, որպեսզի երկրի ներքաղաքական ոլորտում տեղի ուենցող իրադարձություններն ազդեն ապագայի վրա: Այս իրավիճակում կուսակցություններին կարելի է խորհուրդ տալ չշտապե և հապճեպ որոշումներ չկայացնել, հաղորդում է Գազետա-ն:

Ամենաթարմ