Գերմանիայի հյուսիսարևմտյան քաղաքի բնակիչները որոշել են փողոցներն անանուն թողնել: Այս մասին գրում է SkyNews-ը:
Հիլգերմիսենի բնակիչներին խնդրել են մասնակցել հանրաքվեի, որոշելու համար՝ արդյոք անհրաժեշտ է տեղական ճանապարհներին անվանումներ տալ: Ըստ նրանց` ներկայիս հասցեները այցելուների համար խնդիրներ են առաջացնում:
Նշվում է, որ փողոցները անուններ չունեն, կան միայն տների համարները և հին գյուղի անվանումը: Խիլգերմիսենն առաջացել է 1970-ականներին մի քանի համայնքներից:
Այժմ քաղաքում ապրում է 2200 մարդ: Հանրաքվեին մասնակցած մարդկանց 60 տոկոսը նշել է, որ ցանկանում է պահպանել ներկայիս համակարգը:
Քաղաքային խորհուրդը առաջարկել է յուրաքանչյուր փողոցի անուն տալ, որպեսզի հեշտացնի արտակարգ ծառայության և վարորդների աշխատանքը, սակայն ոչ բոլոր բնակիչներն են համաձայնել դրան: