Գերմանիայի ֆուտբոլային միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղն անորոշ ժամանակով հետաձգվում է։
Այն նախատեսված էր անցկացնել մայիսի 23-ին։
Գերմանիայի գավաթի խաղարկությունն ընդհատվել էր կիսաեզրափակիչների ժամանակ։ Այդ փուլ են անցել Մյունխենի Բավարիան, Լևերկուզենի Բայերը, Ֆրանկֆուրտի Այնտրախտը ու Գերմանիայի 4-րդ դիվիզիոնում հանդես եկող «Սաարբրուկենը»։