fbpx
Աշխարհ

Գերմանիայում վեց օդանավակայանում համաժամանակյա գործադուլ տեղի կունենա

Գերմանիայում օդանավակայանների անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել պահանջող Verdi արհմիությունն ընդլայնել է օդանավակայանների թիվը, որտեղ հունվարի 15-ին նախազգուշական գործադուլ տեղի կունենա:

Ինչպես հայտնում է DW.com-ը՝ հղում անելով արհմիության ներկայացուցչին, Ֆրանկֆուրտից բացի, գործադուլին կմիանան նաև Հանովերի, Բրեմենի, Գալլեի, Դրեզդենի և Էրֆուրտի օդակայանները: Աղբյուրի խոսքով՝ ուղևորներին խորհուրդ է տրվել պատրաստվել օդային հաղորդակցության զգալի խափանումներին:

Հանովերի և Բրեմենի օդանավակայաններում գործադուլը կմեկնարկի 00:00-ին և մեկ օր կտևի: Լայպցիգում անվտանգության համար պատասխանատու անձնակազմն աշխատանքը կդադարեցնի 04:00-ից մինչև 18:00-ը, Դրեզդենում՝ 03:00-21:00-ը, Էրֆուրտում՝ 06:00-22:00-ը, Ֆրանկֆուրտում՝ 02:00-20:00-ը:

Արհմիությունը ցանկանում է անվտանգության ոլորտի 23 000 աշխատակցի համար հասնել աշխատավարձի բարձրացման ժամում մինչև 20 եվրոյի չափով: Գործատուն այդ պահանջը չափազանց է համարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ