Գերմանիայի հարավում տեղի ունեցած ձնահոսքի պատճառով կտրվել է Բավարիայի Բալդերշվանգ բնակավայրի բնակչության կապն արտաքին աշխարհի հետ․ նրանք հայտնվել են լիարժեք մեկուսացման մեջ։ Այս մասին հայտնում է ռուսական ria.ru-ն՝ տեղական աղբյուրներին հղումով անելով։
Տարածքի էլեկտրամատակարարումը չի դադարել։ Բնակչությունն ու այնտեղ գտնվող զբոսաշրջիկները, ըստ տեղական ոստիկանության, ունեն անհրաժեշտ պարագաներ ու միջոցներ այդ ընթացքում ապրելու համար։ Բնակչության տարհանում չի նախատեսվում։
Չնայած դրան՝ արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվում հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ։ Դրա համար ձևավորվում է հատուկ հանձնաժողով, որի մեջ կլինեն տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու լեռնափրկարարական ոլորտի մասնագետներ՝ բնակավայրում արգելափակվածների հարցը լուծելու համար։

