Հանկարծակի տեղացած կարկուտը Գերմանիայում զանգվածային ավտովթարի պատճառ է դարձել։ Միմյանց են բախվել ավելի քան 50 մեքենաներ։ Պատահարը տեղի է ունեցել Գերմանիայի արևելյան Տյուրինգիա դաշնային հողի А71 մայրուղու վրա։
Այս մասին հայտնում է MDR պորտալը։
Առնվազն 4 մարդ ստացել է լուրջ վնասվածներ, 21-ի մոտ առկա են թեթև վնասվածներ։ Դեպքը տեղի է ունեցել Մայնինգեն և Զուլ քաղաքների միջև։
Բախված մեքենաների ստեղծած խցանումը ձգվել է մի քանի հարյուր մետր։