Գերմանիայում փախստականին ձերբակալելու ժամանակ 3 ոստիկան է վիրավորվել

Հրապարակող՝

Գերմանիայում փախստականին ձերբակալելու ժամանակ 3 ոստիկան է վիրավորվել

Ամենադիտվածներ

Գերմանիայի Ռոտվայլ քաղաքի առնվազն 3 աշխատակից վիրավորվել է փախստականին ձերբակալելու ժամանակ: Նա իրեն ագրեսիվ է պահել, ինչով էլ գրավել է իրավապահների ուշադրությունը:

Ականատեսները պնդել են, որ նրա մոտ դանակ է եղել և նա հարձակվել է այցելուներից մեկի վրա: Սակայն միգրանտը չի օգտագործել սառը զենք, այլ ատամներն է գործի դրել՝ կծելով տուժողին: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ի երեկոյան փառատոնի ժամանակ:

Ոստիկանները կանգնեցրել են 28-ամյա իրավախախտին և նրա 22-ամյա ուղեկցուհուն: Խուզարկության ժամանակ տղամարդու մոտ իսկապես դանակ են գտել, հաղորդում է Die Stuttgarter Zeitung-ը:

Երբ տղամարդը գիտակցել է, թե ինչով նրա համար կավարտվի ոստիկանության աշխատակցիների հետ շփումը, նա փախուստի է դիմել: Նրա հետևից վազել է ծառայողական շունը, որը շփոթության մեջ է գցել նրան: Սակայն հանցագործն անսպասելի մի քանի անգամ կծել է կենդանուն: Այնուհետ նույն կերպ վարվել է նրան հասած ոստիկանության աշխատակցուհու հետ:

Եվս երկու ոստիկանի նա թեթև վնասվածք է պատճառել:

Արդյունքում նա տեղափոխվել է բանտ: Ոստիկանությունում կասկածում են, որ տղամարդը հարբած է եղել: Դա հաստատելու համար, նրանից և աղջկանից արյան նմուշներ են վերցրել: Դրանք դեռ պետք է գնահատել:

Ամենաթարմ