fbpx
Հասարակություն

Գերքաշ, թերքաշ, գիշերամիզությամբ ծառայողների ստուգումը կկատարվի այս ամիս

Թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն ունեցող և նախորդ զորակոչի ժամանակ զորակոչված զինծառայողներն այս ամսվա ընթացքում կանցնեն հավելյալ ստուգումներ, ինչից հետո հնարավոր է մեկնեն սովորական ծառայության։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական ռազմաբժշկական ծառայության ղեկավարը։

Նրա խոսքով`արդեն կան ակնհայտ դեպքեր, երբ թերքաշ զորակոչիկներն արդեն լրացրել են նորմալ քաշի ստանդարտն ու կարող են տեղափոխվել սովորական, առանց սահմանափակումների ծառայության։ Սակայն այդ ամենը պետք է պարզել փորձագիտորեն, ինչի համար էլ այս ամսվա ընթացքում արդեն կանցկացվեն ստուգումներ։ Եթե նրանց ուղարկեն սովորական ծառայության, նա միևնույն է՝ դուրս չի գալիս ուշադրությունից:

Ծառայության այս տեսակը ներդրվել է նախորդ զորակոչին, ու այս ընթացքում ընդամենը մեկ զինծառայող է եղել, որն այլ հիվանդության հետ կապված շուտով կզորացրվի, քանի որ ճանաչվել է ծառայության համար ոչ պիտանի։

Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնյայի, այս ծառայության տեսակի արդյունավետության մասին գնահատական տալը դեռ վաղ է, և նման որոշման արդյունավետությունը հայտնի կդառնա մեկ-երկու տարի անց։

Հայտնում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ