Գեւորգ Ղարիբյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով Քերեմ Քամալին

Հռոմում ընթացող ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ  Գեւորգ Ղարիբյանը պարտության մատնեց թուրք ըմբշամարտիկ Քերեմ Քամալի՝  դառնալով 2020թ.-ի  Եվրոպայի չեմպիոն։ Պայքարն ավարտվեց 5-5 հաշվով:

Ղարիբյանը գոտեմարտը երեկ սկսել էր որակավորման փուլից՝ հաղթելով բուլղարացի Ավգուստին Սպասովին (9-0), քառորդ եզրափակչում՝ ադրբեջանցի Մուրադ Բազարովին (8-0), իսկ կիսաեզրափակչում՝ էստոնացի Հելարի Մաեգիսալուին (8-0):

Ամենաթարմ