հայաստանի հավաքական

  • Հայաստանի հավաքական թիմերը կունենան ազգային մարզահագուստ

    Հայաստանի հավաքական թիմերը կունենան ազգային մարզահագուստ

    Պատանիների, երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ներկայանալի ու պատշաճ հանդես գալու համար պետական աջակցություն ստացող ֆեդերացիաներն ամեն տարի ապահովվում են նաև մարզահագուստով ու մարզահանդերձանքով, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ` այս տարի ևս ծրագիրն իրականացվել է: «‎Տրամադրել ենք բավական բարձրորակ մարզահագուստ: Գլխավոր նպատակն ազգային մարզահագուստ ունենալն է, որպեսզի ոչ թե…

  • Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Կրասնոդարի կազմում

    Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Կրասնոդարի կազմում

    ՌՊԼ-ի 28-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում ոչ-ոքի է խաղաց «Արսենալի» հետ։ Թիմերը մեկական գնդակ են փոխանակել: 19-րդ րոպեին հաշիվը բացել են դաշտի տերերը: 76-րդ րոպեին Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իրացրել է 11-մետրանոց հարվածը։ Սպերցյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Կրասնոդարը» 46 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Արսենալը» 23 միավորով վերջին՝ 16-րդ…

  • Գևորգ Ղազարյանն իր կարիերայում բացառիկ նվաճման է հասել

    Գևորգ Ղազարյանն իր կարիերայում բացառիկ նվաճման է հասել

    Հայաստանի ազգային հավաքականի ու «Փյունիկի» ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը իր կարիերայի ամենանշանակալից նվաճումներից մեկին է հասել։ Բարձրագույն խմբի 27-րդ տուրի «Ալաշկերտի» հետ հանդիպումը Ղազարյանի համար հոբելյանական 500-րդ հանդիպումն էր իր կարիերայի ընթացքում։ Անկախ Հայաստանի պատմության մեջ հայկական ֆուտբոլի միայն 11 ֆուտբոլիստի է հաջողվել հասնել այս ցուցանիշին կամ հատել այն։ Եվս մեկ հանդիպում ու Ղազարյանը կշրջանցի նաև…

  • Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել Գրեփլինգի Եվրոպայի առաջնությունում

    Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել Գրեփլինգի Եվրոպայի առաջնությունում

    Մարտի վերջին  Գրեփլինգի Հայաստանի  Հավաքականը  3 մարզիկով մասնակցել էր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությանը և նվաճել 3 մեդալ։ Ռազմիկ Միսակյանը  62 կգ քաշային կարգի No-Gi (առանց կիմոնոյի) ձևաչափում  դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Մայիս Ներսեսյանը նույն քաշային կարգի Gi ձևաչափում  նվաճել էր բրոնզե մեդալ։ Արթուր Զաքարյանը 84 կգ քաշային կարգի Gi ձևաչափում դարձել էր…

  • Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթանակ է տարել Շոտլանդիայի նկատմամբ

    Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթանակ է տարել Շոտլանդիայի նկատմամբ

    Կայացած Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնության որակավորման 11-րդ խմբի առաջին մրցափուլի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումանը մեր ընտրանին, առաջին խաղակեսից հետո պարտվելով 0:2 հաշվով, երկրորդ խաղակեսում կարողացավ բեկել հանդիպման ընթացքը և հաղթել մրցակցին 3:2 հաշվով։ Հայաստան – Շոտլանդիա՝ 3:2 (0:2) Լուցկո, Լուցկո մարզադաշտ Մրցավար՝ Միլովան Միլաչիչ (Չեռնոգորիա) Գոլերը՝ Ադամ Բրուքս (12, 11մ), Լայամ Սմիթ (43), Սպարտակ Հայրապետյան (62), Համլետ…

  • Տիգրան Բարսեղյանը կհեռանա ղազախական Աստանա ակումբից

    Տիգրան Բարսեղյանը կհեռանա ղազախական Աստանա ակումբից

    Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա ղազախական «Աստանա» ակումբից, քանի որ պայմանագրի ժամկետը լրանում է տարվա ավարտին: Ղազախական Vesti-ն հայտնում է, որ մայրաքաղաքային ակումբն արդեն փոխարինող է փնտրում Բարսեղյանին:

  • Հայաստանի հավաքականը բարձր տրամադրությամբ պատրաստվում է Գերմանիայի դեմ խաղին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Հայաստանի հավաքականը բարձր տրամադրությամբ պատրաստվում է Գերմանիայի դեմ խաղին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Մունդիալ-2022-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականն այսօր անցկացնելու է իր 5-րդ հանդիպումը: Մեր տղաները, խմբի առաջատարի կարգավիճակում, հյուրընկալվում են հզոր Գերմանիային: Գերմանացիներն ունեն 9 միավոր: Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով՝ 22:45-ին: ՀՖՖ-ն ներկայացրել է մարզումային պրոցեսից լուսանկարներ.

  • Եկեք ամեն ինչ տանք մրցաշրջանի վերջին մարտահրավերին՝ Եվրոպա լիգային. Մխիթարյան

    Եկեք ամեն ինչ տանք մրցաշրջանի վերջին մարտահրավերին՝ Եվրոպա լիգային. Մխիթարյան

    Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Կիսապաշտպանը հայտնել է, որ սկսել է նախապատրաստվել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլիայի» հետ հանդիպմանը: Մխիթարյանը մարզումից լուսանկարներ է հրապարակել։ «Հիմա, երբ ավարտեցինք Ա Սերիայի մրցաշրջանը, եկեք ամեն ինչ տանք մրցաշրջանի վերջին մարտահրավերին՝ Եվրոպա լիգային»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/HenrikhMkh/posts/3266880376705976

  • Ուրախ եմ, որ կարողացանք ամրագրել մեր տեղը Եվրոպայի լիգայի խմբային փուլում. Մխիթարյան

    Ուրախ եմ, որ կարողացանք ամրագրել մեր տեղը Եվրոպայի լիգայի խմբային փուլում. Մխիթարյան

    Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել:   Ֆուտբոլիստը մեկնաբանել է Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակը: «Ինչպե՞ս եք գնահատում մեր նոր համազգեստը: Նախորդ երեկո մենք ցույց տվեցինք բնավորություն և ամբիցիա: Հեշտ հանդիպում չէր, բայց մենք պարտավոր էինք հաղթել»,-գրել է Մխիթարյանը: Ֆուտբոլիստը հավելել…

  • Հայաստանի բռնցքամարտի հավաքանը կմեկնի վարկանիշային մրցաշարի

    Հայաստանի բռնցքամարտի հավաքանը կմեկնի վարկանիշային մրցաշարի

    Մարտի 11 –ի լուսադեմին Երևանից Լոնդոն կմեկնի Հայաստանի բռնցքամարտի հավաքականը: Այնտեղ մարտի 13 –ին կմեկնարկի բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարը: Հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը և նրա օգնական Ռոբերտ Պետրոսյանը ռինգ կուղեկցեն հետևյալ մարզիկներին. Կորյուն Սողոմոնյան / 52կգ /, Արթուր Բազեյան / 57կգ /, Հովհաննես Բաչկով / 63կգ /, Գուրգեն Մադոյան ( /…

  • Գեւորգ Ղարիբյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով Քերեմ Քամալին

    Գեւորգ Ղարիբյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով Քերեմ Քամալին

    Հռոմում ընթացող ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ  Գեւորգ Ղարիբյանը պարտության մատնեց թուրք ըմբշամարտիկ Քերեմ Քամալի՝  դառնալով 2020թ.-ի  Եվրոպայի չեմպիոն։ Պայքարն ավարտվեց 5-5 հաշվով: Ղարիբյանը գոտեմարտը երեկ սկսել էր որակավորման փուլից՝ հաղթելով բուլղարացի Ավգուստին Սպասովին (9-0), քառորդ եզրափակչում՝ ադրբեջանցի Մուրադ Բազարովին (8-0), իսկ կիսաեզրափակչում՝ էստոնացի Հելարի Մաեգիսալուին (8-0):

  • Հոգով հայ դարձա․ Մարկոս Պիզելին շնորհակալական նամակ է գրել

    Հոգով հայ դարձա․ Մարկոս Պիզելին շնորհակալական նամակ է գրել

    Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին հրաժեշտի նամակ է գրել: Ֆուտբոլիստը այն հրապարակել է Instagram-ի իր էջում։ «Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, որոնք ինչ-որ կերպ ներգրավված են եղել իմ կյանքի այս գեղեցիկ ճանապարհորդությանը։ Մեծ հաճույք էր ֆուտբոլ խաղալ ու լինել շատ տեղերում․ ես հոգով հա դարձա։ Ես ուղղակի հույս ունեմ, որ ես ինչ-որ կերպ երջանկություն եմ…

  • Երբ դուրս եմ գալիս դաշտ, ամեն ինչ անում եմ թիմին օգնելու համար․ Տիգրան Բարսեղյան

    Երբ դուրս եմ գալիս դաշտ, ամեն ինչ անում եմ թիմին օգնելու համար․ Տիգրան Բարսեղյան

    «Աստանա»-ի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում պատմել է իր նպատակների ու հաջողության հասնելու իր բանաձևի մասին. «Ինձ լավ ընդունեցին թիմում. ես նրանց էի ճանաչում, նրանք էլ` ինձ: Իհարկե միասին չէինք խաղացել, բայց եղել էինք մրցակիցներ: Ինձ բոլորը գիտեին: Ես հարգում էի բոլորին, իրենք էլ`ինձ: Ոչ մի խնդիր չի…

  • Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Բելգիայում է

    Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Բելգիայում է

    Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Բելգիա, որտեղ հունվարի 29-ից փետրվարի 1-ը կկայանա Ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարը: Մեր թիմի Մրցակիցներն են Բելգիայի, Չեռնոգորիայի և Շոտլանդիայի հավաքականները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 14 ֆուտբոլիստ. Լուան Մյուլլեր Բարբոսա – «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա) Ռոբերտ Բոյարկին – ՄՖԿԱ…