Իրավական

Գևորգ Կոստանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ կալամավոորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոստանյանի պաշտպաններից Համբարձում Մելիք-Սարգսյանը:

Հետախուզման մեջ գտնվող Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը դատարանում քննվել էր նոյեմբերի 30-ին, տևել մի քանի ժամ, ապա դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտնել է Կոստանյանին «Մարտի 1-ի գործով» որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ՝ մեղադրանք առաջադրելու համար:

Գևորգ Կոստանյանը, որը հայտնում է, թե Մոսկվայում է, ողջամիտ չի համարում 48 ժամվա ընթացքում ներկայանալու պահանջը, իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Կոստանյանը 48 ժամվա ընթացքում չներկայանա, ՀՔԾ-ն կիրականացնի օրենքով իրեն վերապահված գործողություններ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ