fbpx
Մարզեր

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք:

«Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, ապաքինվել է եւս 10 քաղաքացի։
Բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված քաղաքացիների շրջանում։

Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր եւ Մարտունի (քաղաք) համայնքներում»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/sanosyangnel/posts/2295567344078838

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ