Գովազդ

Կարիք ունեն հանրությանը զոհ ներկայանալ, որպեսզի ստանան վերջինիս աջակցությունը

Ամենադիտվածներ

Պատկերացնու՞մ եք, որ իրենց ու իրենց հանցագործ առաջնորդների վրա ամեն քայլափոխի մի բան նետենք

Azat Tv մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում և անդրադարձել է ԱԺ-ում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին:

«Բռնության զոհն ու բռնության ենթարկվածը տարբեր են, չէ՞։ Օրինակ, եթե մեկը ենթարկվել է բռնության, բայց չի զոհվել, էլի բռնության զո՞հ է, թե՞ պարտադիր չի զոհված լինել։ Ասենք, ապտակված մարդը բռնության զո՞հ է, թե՞ բռնության ենթարկված։ Իրավաբանական ձևակերպումներում միգուցե այդպես լինի, ես իրավաբան չեմ, իհարկե կասկածում եմ, բայց մի տեսակ, երբ ապտակված մարդն ինքն իրեն համարում է բռնության զոհ, իրեն մի ամբողջ կուսակցություն համարում է բռնության զոհ, ես հակված եմ մտածել, որ կարիք կա հանրությանը զոհ ներկայանալ, որպեսզի ստանան աջակցություն՝ մոռանալով, որ հանրության մեծ մասը հա՛մ «բռնության» կրող է, հա՛մ էլ մեծ մասը կարծում է, որ հասնում էր ու դա ուշ թե շուտ տեղի էր ունենալու։

Գովազդ

Ես չեմ ընդունում հարցերը կռվով լուծելու ձևը, միևնույնն է հարցերը լուծվում են խոսքով։ Հանրությունը տեսում է, որ ոչ մեկ չի զոհվել և կեղծավոր գործունեությունը չդադարեցնելու հետևանքով խորացնելու է ատելությունը և արդեն հանրության կողմից է դրսևորվելու՝ չսահմանափակվելով միայն ապտակով։ Հանրությունը տեսնում է գործող իշխանության անկարողությունը, սակայն նախկիններից և նախկիններին սպասարկողներից պաշտպանվելու խնդիրը առաջնահերթ է համարում։ Հանրությունն ի տարբերություն վարչապետի այդքան հանդորժող չէ, և դա գիտեն բոլորը, ու եթե հիմա զսպվում է նրանով կամ նրա խոսքով, ապա ինչ-որ պահից դադարելու է թավշյա պահվածքը։ Սա քաոս չի առաջացնելու, այլ կոնկրետ ուղղվելու է ռևանշիստներին ու նրանց սպասարկուներին։

Ես վաղուց ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը նրանց առաջին պաշտպանն է եղել՝ թավշյա, խաղաղ ու առանց բռնի գործուղություններ կազմակերպելով, ինչը ողջունելի է, բայց դա նախկինները օգտագործել ու օգտագործում են ոչ թե իրենց անվտանգության համար, այլ խառնաշփոթ ու հիասթափություն ձևավորելու վերջինիս ու նրա թիմի հանդեպ»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4030976026914261

Ամենաթարմ